— горячая линия 24/7
Ներբեռնելով, վերբեռնելով, պատճենելով կամ այլ կերպ օգտագործելով Kitfort հավելվածը, Դուք համաձայնվում եք Ձեր տեղեկատվության հավաքագրմանը, օգտագործմանը, պահպանմանը և փոխանակմանը` ի համապատասխանություն սույն Գաղտնիության քաղաքականությանը: Բջջային սարքերի համար նախատեսված գաղտնիության սույն քաղաքականությունը (այսուհետ` «Քաղաքականություն») նկարագրում է մեր աշխատանքի մեթոդները` ուղղված Անձնական տվյալների (այսուհետ` «Տվյալներ») գաղտնիության ապահովմանը, որոնք մշակվում են մեր կողմից, երբ դուք օգտագործում եք Kitfort բջջային հավելվածը (այսուհետ` «Հավելված»): Սույն Քաղաքականության մեջ «Տվյալներ» հասկացության ներքո նկատի է առնվում տեղեկատվությունը, որը կարելի է օգտագործվել անձի ինքնությունը պարզելու համար՝ կամ բացառապես այս տեղեկատվության հիման վրա, կամ այս և տվյալ անձի մասին մեզ հասանելի այլ տեղեկությունների համակցության հիման վրա: «Սմարթ-սարքեր» հասկացության ներքո նկատի է առնվում ոչ չափորոշիչային հաշվողական սարքեր՝ արտադրված կամ թողարկված ապարատային ապահովության արտադրողների կողմից՝ մարդ-մեքենա միջերեսով, տվյալների փոխանցմամբ և անլար համացանցային կապի հնարավորությամբ, ներառյալ սմարթ-սարքերը, կրիչ սմարթ-սարքավորումերը և այլն։ «Հավելվածներ» եզրույթը վերաբերվում է Kitfort-ի կողմից մշակված այն բջջային հավելվածներին, որոնք վերջնական օգտատերերին տրամադրում են հեռահար մուտք Սմարթ-սարքեր: Եթե այլ բան նշված չէ, Հավելվածի կողմից պահանջվող բոլոր Տվյալները պարտադիր են, և այդ Տվյալներ չտրամադրելը կարող է խոչընդոտել Հավելվածին իր ծառայությունները մատուցելուն: Այն պարագայում, երբ Հավելվածում հստակ նշվում է, որ որոշ Տվյալներ կամընտիր են, ոչ պարտադիր, օգտվողներն ազատ են ընտրելու չփոխանցել այդ Տվյալները՝ չազդելով Հավելվածի հասանելիության կամ գործառույթայնության վրա: Օգտագործողները, ովքեր վստահ չեն, թե որ Տվյալներն են պարտադիր, կարող են կապվել մեզ հետ ստորև հրապարակված կոնտակտային տվյալների միջոցով: Եթե Ձեզ մոտ հարցեր են առաջանում այս Գաղտնիության քաղաքականության կապակցությամբ, խնդրում ենք կապվել մեզ հետ՝ info@kitfort.ru հասցեով:
Ինչ տվյալներ ենք մենք հավաքագրում.
Ինչպես մենք կարող ենք օգտագործել տվյալները
Մենք կարող ենք օգտագործել այն տեղեկատվությունը, որը մենք հավաքագրում ենք Ձեր կողմից Հավելվածն կիրարկելու ընթացքում` հետևյալ նպատակների համար.
Ինչպես Դուք կարող եք փոխել Տվյալները
Դուք կարող եք թարմացնել և ուղղումներ ներմուծել Ձեր գրանցման տվյալներում կամ մեր ծառայություններից օգտվելիս տրամադրված այլ անձնական տվյալներում: Վերոնշյալ տեղեկատվությունը թարմացնելիս, ուղղելիս կամ վերացնելիս մենք կարող ենք Ձեզանից պահանջել հաստատել Ձեր ինքնությունը՝ Ձեր օգտատերի հաշիվը պաշտպանելու համար: Տեղեկատվական անվտանգություն. Մենք պահպանում ենք Ձեր անձնական տվյալները միայն սույն Գաղտնիության քաղաքականության մեջ նկարագրված նպատակների համար անհրաժեշտ ժամանակահատվածի և օրենքներով և կանոնակարգերով սահմանված ժամանակահատվածի համար: Մենք օգտագործում ենք անվտանգության տարբեր տեխնոլոգիաներ և ընթացակարգեր՝ տեղեկատվության կորուստը, ոչ ճիշտ կիրարկելու, չարաշահելու, չարտոնված դիտումը կամ բացահայտումը կանխելու համար: Օրինակ՝ որոշ ծառայություններում մենք կօգտագործենք գաղտնագրման տեխնոլոգիա (օրինակ՝ SSL)՝ Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկությունները պաշտպանելու համար: Այնուամենայնիվ, խնդրում ենք ըմբռնումով մետենալ, քանի որ տեխնիկական սահմանափակումների և համացանցային ոլորտում հնարավոր վնասակար մեթոդների պատճառով, նույնիսկ եթե մենք ամեն ինչ անում ենք անվտանգության միջոցներն ուժեղացնելու համար, ոչ միշտ կարող ենք երաշխավորվել տեղեկատվության 100% անվտանգություն: Դուք պետք է հասկանաք, որ համակարգը և հաղորդակցման ցանցը, որն օգտագործվում է Ձեր կողմից մեր ծառայություններից օգտվելու համար, կարող են խնդիրներ առաջացնել մեր վերահսկողությունից անկախ գործոնների պատճառով: Գաղտնիության քաղաքականության Կիրառելի Բացառությունները. Մեր ծառայությունները կարող են ներառել կամ վկայակոչել սոցիալական ցանցերը կամ այլ ծառայություններ (ներառյալ կայքէջերը)`տրամադրված երրորդ անձանց կողմից:
Օրինակ`
երբ Դուք օգտագործում եք «Կիսվել» սեղմակը՝ Հավելվածի որոշակի բովանդակությամբ կիսվելու համար, կամ օգտագործում եք երրորդ կողմի միացման ծառայություն՝ Հավելված մուտք գործելու համար: Տվյալ ծառայությունները կարող են հավաքել Ձեր մասին տեղեկություններ (ներառյալ տեղեկություններ Ձեր գրանցամատյանից) և կարող են տեղադրել Ձեր սարքում վրա cookie ֆայլեր՝ վերը նշված գործառույթները իրագործելու համար,
Ձեր կողմից սոցիալական ցանցերում երրորդ կողմի տրամադրած նման ծառայությունների կամ այլ ծառայությունների օգտագործումը (ներառյալ` նման երրորդ անձանց Ձեր կողմից տրամադրված ցանկացած անձնական տեղեկատվություն) կարգավորվում է երրորդ կողմի ծառայության տրամադրման պայմաններով և գաղտնիության քաղաքականությամբ (և ոչ թե ծառայության ընդհանուր պայմաններով կամ սույն Գաղտնիության քաղաքականությամբ):
Սույն Գաղտնիության քաղաքականությունը կիրարկվում է միայն առ այն տեղեկատվությունը, որը մենք հավաքագրում ենք և չի տարածվում որևէ կողմնակի ծառայությունների կամ երրորդ անձանց կողմից տրամադրված տեղեկատվության կանոնների վրա: Մենք պատասխանատվություն չենք կրում երրորդ անձանց կողմից Ձեր տրամադրած տեղեկատվության օգտագործման համար: Գաղտնիության քաղաքականության կիարկման շրջանակը. Այս Գաղտնիության քաղաքականությունը տարածվում է Kitfort հավելվածի վրա:
ՈՒշադրությու դարձրեք առ այն, որ այս Գաղտնիության քաղաքականությունը չի տարածվում հետևյալ իրավիճակների վրա.
տեղեկատվությունը հավաքագրվում է կողմնակի ծառայությունների կողմից (ներառյալ կողմնակի կայքէջերը), որոնք հասանելի են Հավելվածի միջոցով,
Տվյալների պահպանում
Մենք մշակում ենք Ձեր Տվյալները նվազագույն ժամանակահատվածի ընթացքում, որն անհրաժեշտ է սույն գաղտնիության քաղաքականության մեջ նշված նպատակների համար, բացառությամբ դեպքերի, երբ, օրենքի պահանջներին համապատասխան, մենք պետք է պահպանենք տվյալներն ավելի երկար ժամանակահատվածի կտրվածքով: Մենք սահմանում ենք պահպանման համապատասխան ժամկետ՝ ելնելով Ձեր Տվյալների ծավալի, բնույթի և նշանակության հանգամանքներից, և պահպանման ժամկետի ավարտից հետո մենք վերացնում ենք Ձեր Տվյալները: Եթե մենք չենք կարողանում դա անել տեխնիկական պատճառներից ելնելով, մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք՝ կանխելու Ձեր Տվյալների հետագա օգտագործումը:
Փոփոխությունների ներմուծումը գաղտնիության քաղաքականության մեջ
Մենք կարող ենք թարմացնել սույն գաղտնիության քաղաքականության դրույթները տեղեկատվության ոլորտում մեր գործունեության մեթոդներում փոփոխություններն արտացոլելու նպատակով առնվազն տարին մեկ անգամ: Մենք Ձեզ կտեղեկացնենք ցանկացած էական փոփոխության մասին էլեկտրոնային փոստով (մենք էլեկտրոնային փոստով նամակ կուղարկենք ձեր օգտատերի հաշվում նշված էլ.փոստի հասցեին) կամ Հավելվածում ծանուցման միջոցով՝ նախքան այդպիսի փոփոխություններն ուժի մեջ կմտնեն: Մենք առաջարկում ենք Ձեզ պարբերաբար վերանայել այս էջը՝ գաղտնիության ապահովման մեր մեթոդների վերաբերյալ ամենաարդիական տեղեկատվություն ստանալու համար: